четверг, 8 мая 2014 г.

ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԱՆՍԽԱԼ

Մեկ , երկու , երեք , չորս , հինգ , վեց , յոթ , ութ  ... Խոսելիս մենք բավականին հաճախ թվականներին Ը կամ Ն հոդն ենք ավելացնում , երբ գործածում ենք գոյականների   հետ :

Օրինակ՝ չորսԸ մատ , հինգԸ տետր ,  ութԸ հոգի և այլն ( սխալ տարբերակներ):

Պետք  է հիշել , որ թվականներն իրենց ուղիղ գործածության ժամանակ , այսինքն՝ իբրև գայականի լրացում , հոդ չեն ստանում :

Օրինակ ՝ չորս մատ , հինգ տետր , ութ հոգի և այլն ( ճիշտ տարբերակներ ) :

Թվականները հոդ են ստանում , հոլովվում են , երբ գործածվում են փոխանվանաբար , այսինքն ՝ հանդես են գալիս ուրիշ խոսքի մասի փոխարեն :

Օրինակ ՝ Հինգ գրքերից  երեքը (= երեք գիրքը) հնամաշ էին : Տասը այցելուներից ութը (=  ութ այցելուն )  եկել էին  Գերմանիայից :



 Երկու , ոչ թե երկուՍ :

Օրինակ ՝ երկու անգամ երկու , երկու օր , երկու բնակարան :

Երկուս տարբերակը ճիշտ է միայն փոխանվանաբար կիրառելիս :

Օրինակ ՝ Ծառերից երկուսը ( = երկու ծառը)  ծաղկել էին : Երկուսով ( = երկու հոգով ) գնացել էինք խանութ :

Ինը և տասը թվականները միշտ հանդես են գալիս Ը-ով կամ Ն-ով ՝ ԻՆԸ կամ ԻՆՆ , ՏԱՍԸ կամ ՏԱՍՆ :

Комментариев нет:

Отправить комментарий